Հայաստան Քաղաքականություն 

Պաշտոնանկությունից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Վանեցյանի շուրջը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այսօր քաղաքականությունը սկսել է զբաղվել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանով։ Պաշտոնանկությունից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Վանեցյանի շուրջը։

Մեր տեղեկություններով, այս օրերին հետաքրքիր շարժեր կան հատկապես այն շրջանակներում, որոնք ցանկանում են իշխանության հակադիր բևեռ ստեղծել առանց նախկին իշխանությունների և նրանց մերձավորների մասնակցության։

Վանեցյանն էլ կարծես սեփական հավակնություններ ունի և մտադիր է օր առաջ իր շուրջը համախմբել նախկին ու ներկա իշխանություններից դժգոհ քաղաքական ուժերին, անհատներին։ Ի դեպ, նրան ընդդիմության առանցք է տեսնում նաև իշխանության որոշակի հատված, որը հարմար պահին շատ արագ դաշտը կփոխի։ Նույն տեղեկություններով, այս օրերին վանեցյանական թևի ներկայացուցիչները որոշ անհատների հետ բանակցությունների մեջ են՝ փորձելով հնարավորինս արագ համախմբումը գլուխ բերել»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից