Հայաստան Քաղաքականություն 

Էդ­մոն Մա­րու­քյա­նը լա­վա­գույն ա­պա­ցույցն է, որ կա­րե­լի է հաց կի­սել և շատ ա­րագ ու­րա­նալ ու մո­ռա­նալ. Արմեն Աշոտյան. «Իրատես»

«Ի­րա­տե­սի» հյու­րը` ՀՀԿ փոխ­նա­խա­գահ ԱՐ­ՄԵՆ Ա­ՇՈ­ՏՅԱ­ՆԸ, այս իշ­խա­նու­թյան խն­դիր­նե­րը թվար­կե­լով, Նի­կոլ Փա­շի­նյա­նին հոր­դո­րում է ի­րա­վի­ճա­կը փր­կե­լու հա­մար գնալ խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի, իսկ կա­ռա­վա­րու­թյան այ­սօր­վա վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը ո­չինչ չեն փո­խի, ա­վե­լին կհան­գեց­նեն իշ­խա­նու­թյան հյուծ­ման։

– Յու­րա­քան­չյուր երկ­րում իշ­խա­նու­թյան հզո­րու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է նաև ու­ժեղ ընդ­դի­մու­թյամբ։ Նախ` խորհրդարանական ընդ­դի­մու­թյան մա­սին. ի՞նչ եք կար­ծում, խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րի ընդ­դի­մու­թյու­նը ստեղ­ծու՞մ է քա­ղա­քա­կան օ­րա­կարգ, կա­րո­ղա­նու՞մ է ճիշտ ուղ­ղոր­դել իշ­խա­նու­թյու­նը։ Ձեր նշած իշ­խա­նու­թյան պար­զու­նակ օ­րա­կար­գին հա­կադ­րում են հա­րուստ, բո­վան­դա­կա­լից օ­րա­կարգ։

-Խոր­հր­դա­րա­նի ձևա­վոր­ման հենց սկզ­բից ակն­հայտ էր, որ այն չի ու­նե­նա­լու ֆունկ­ցիո­նալ, լիար­ժեք, ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյուն։ Ընդ­դի­մա­դիր ու­ժե­րից մե­կը՝ ԲՀԿ-ն, քա­ղա­քա­կան եր­կար փոր­ձա­ռու­թյուն ու­նի, բայց օ­րա­կար­գի հետ կապ­ված, խիստ տե­սա­նե­լի սահ­մա­նա­փա­կում, կաշ­կան­դում­ներ, իսկ ԼՀԿ-ն հայ­տն­վել է խոր­հր­դա­րա­նում՝ Փա­շի­նյա­նի հետ գոր­ծար­քի գնա­լով։ Փա­շի­նյանն այս փաս­տը ԱԺ դահ­լի­ճում շրխ­կաց­րեց նրանց դեմ­քին, երբ փոր­ձում էին մի ան­մեղ հար­ցի առն­չու­թյամբ ծպ­տուն հա­նել։ Նի­կոլն ա­սաց, որ ե­թե երկ­րում փո­փո­խու­թյուն չի ե­ղել, 18 հո­գով ինչ­պե՞ս եք հայ­տն­վել ԱԺ-ում։

Ակն­հայտ էր, որ ի սկզ­բա­նե ԼՀԿ-ն Փա­շի­նյա­նի հետ գոր­ծար­քի էր գնա­ցել, սա երևում էր և քա­րո­զար­շա­վի, և հե­տընտ­րա­կան զար­գա­ցում­նե­րի ժա­մա­նակ։ Մենք դիր­քա­վոր­ված ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյուն հենց սկզ­բից ԱԺ-ում չենք ու­նե­ցել։ Ա­վե­լին, ե­թե ԲՀԿ-ին հա­ջող­վում է պահ­պա­նել սե­փա­կան քա­ղա­քա­կան ինք­նա­վա­րու­թյու­նը, ա­պա ԼՀԿ-ն ամ­բող­ջու­թյամբ դար­ձել է Փա­շի­նյա­նի երկ­րորդ ձեռ­քը ԱԺ-ում։

Այն օ­րի­նագ­ծե­րը, ո­րոնք իշ­խա­նու­թյունն ու­զում է անց­կաց­նել և չի ու­զում սե­փա­կան ձեռ­քով ա­նել, գցում են ԼՀԿ-ի գր­պա­նը։ Որ­քան էլ այդ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րը ե­թե­րից փոր­ձի մեզ հա­թա­թա­ներ տալ, մենք ի­րեն և իր կու­սակ­ցու­թյա­նը շատ լավ գի­տենք։ Ինքն էլ լավ գի­տի, որ նա­խորդ խոր­հր­դա­րա­նում ու­նե­նա­լով ըն­դա­մե­նը 3 ԼՀԿ-ա­կան պատ­գա­մա­վոր, շատ ա­վե­լի լուրջ կշիռ ու­ներ ու ազ­դե­ցու­թյուն, քան այ­սօր, որ ու­նի 18 պատ­գա­մա­վոր։

Երբ ե­թե­րով ճա­րա­հա­տյալ փոր­ձում է նա­խորդ ռե­ժի­մին հա­թա­թա­ներ տալ և ա­սել, որ ու­ժա­յի­նե­րը ձեզ հետ հաց կե­րած, խմած մար­դիկ են և հա­ցու­րաց չեն, ու­զում եմ ի­րեն հի­շեց­նել, որ նա իմ, Շար­մա­զա­նո­վի, Ար­փի­նեի, Հրայր Թով­մա­սյա­նի և բազ­մա­թիվ այլ ՀՀԿ-ա­կան­նե­րի հետ եր­կար տա­րի­ներ հաց կի­սած մարդ է։

Ե­թե սա պետք է ի­րեն կաշ­կան­դեր, նա պետք է այն մարդ­կանց հան­դեպ, ո­րոնց հետ քա­ղա­քա­կան ճա­նա­պարհ է ան­ցել, շատ ա­վե­լի զուսպ ու բա­րո­յա­կան լի­ներ իր ձևա­կեր­պում­նե­րի մեջ։ Հետևա­բար Էդ­մոն Մա­րու­քյա­նը լա­վա­գույն ա­պա­ցույցն է, որ կա­րե­լի է հաց կի­սել և շատ ա­րագ ու­րա­նալ ու մո­ռա­նալ։ Ե­թե Էդ­մոն Մա­րու­քյա­նը դա կա­րող է ա­նել, կա­րող են ա­նել նաև ու­ժա­յին­նե­րում աշ­խա­տող այլ մար­դիկ։ Հատ­կա­պես այ­սօր ակ­ներև է, որ այս խոր­հր­դա­րա­նը չի ներ­կա­յաց­նում հան­րա­յին քա­ղա­քա­կան ողջ ներ­կապ­նա­կը։ Ի սկզ­բա­նե չկա­յին ազ­գա­յին ու­ժեր՝ մենք և ՀՅԴ-ն։

-Այ­սօր­վա խոր­հր­դա­րա­նի ընդ­դի­մու­թյու­նը կր­կին քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ է հա­մա­րում ոչ թե իշ­խա­նու­թյա­նը, այլ նախ­կին ռե­ժի­մին՝ ՀՀԿ-ին։ Ին­չո՞ւ նրանք չեն կենտ­րո­նա­նում այս իշ­խա­նու­թյան սխալ­նե­րի վրա։ ՀՀԿ-ից մտա­վա­խու­թյուն­նե՞ր ու­նեն։

-ԼՀԿ-ն ան­գամ տրոհ­վե­լուց հե­տո Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան հետևակն է, իսկ ԲՀԿ-ն դեռևս հա­ջող պայ­քա­րում է իր ինք­նա­վա­րու­թյան հա­մար։ Իսկ մտա­վա­խու­թյուն­ներ կա­րող են ու­նե­նալ, ո­րով­հետև մենք, մաս­նա­վո­րա­պես ես, շատ բան գի­տենք նրանց քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին։

Ի դեպ, ինչ­պես մեր կա­ռա­վար­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, այն­պես էլ հի­մա։ Եվ քա­ղա­քա­կան պա­տաս­խան­ներ տա­լու ժա­մա­նա­կը գա­լու է, կապ չու­նի դրան նրանք խան­գա­րե­լու են, թե ոչ։ Այս պա­հին նրանք փա­շի­նյա­նա­կան պա­տանդ­ներ են, ո­րոնք տա­ռա­պում են ստոկ­հոլ­մյան հա­մախ­տա­նի­շով, կայֆ են ստա­նում այն բա­նից, որ ի­րենց պա­տանդ են վերց­րել և ամ­բող­ջու­թյամբ մտել են այդ դե­րի մեջ։ Ու­զում եմ ա­ռի­թից օգտ­վել ու ա­սել, որ հե­ռու մնան ՀՀԿ-ից առ­հա­սա­րակ։ Հաս­կա­նում եմ, որ նրանց ակ­տի­վու­թյան պատ­ճառ­նե­րից մեկն էլ այն է, որ մենք քն­նա­դա­տու­թյան թի­րա­խում պա­հում ենք Նի­կոլ Փա­շի­նյա­նին և նրա թի­մը։

ԼՀԿ-ին թվում է, թե ի­րենք կա­րող են, այս­պես ա­սած, կրակն ի­րենց վրա քա­շել և մեզ «ի­ջեց­նել» Նի­կո­լի վրա­յից։ Դա չի ստաց­վե­լու, մեր ռե­սուրս­նե­րը հե­րի­քե­լու են և պա­տաս­խա­ներ տա­լու ԼՀԿ-ին, և չմո­ռա­նա­լու հիմ­նա­կան քա­ղա­քա­կան թի­րա­խի, նպա­տակ­նե­րի մա­սին։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից