Լիբանանի Պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը Հայաստան է եկել ընտանիքի հետ: Այս մասին նա հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Տոնոյանն իր հերթին հայտարարեց, որ նախարարը բացի տիկնոջից Հայաստան է բերել մշակույթի մի մաս. «Պարոն նախարարի կինն արաբական աշխարհում ամենահայտնի երգչուհին է: Մեր սիմֆոնիկ նվագախումբը նվագակցում է նրան: Նա առաջին անգամ է Հայաստանում և կիսով չափ հայ է»:
Լիբանանցի պաշտոնյան էլ հավելեց, որ իր երեխաներն էլ 1/4-ով են հայեր: