Հասարակություն Միջազգային 

Քարդաշյանը ցույց է տվել հիվանդությունից վնասված դեմքը /Լուսանկար/

analitik.am

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է սելֆի՝ առանց դիմահարդարման։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ինսթագրի «Poosh» էջին։

Լուսանկարում Քարդաշյանի այտերին և ճակատին հստակ երևում են կարմիր բծեր․ «Եթե դուք ունեք փսորիազ, չպետք է թույլ տաք, որ այն կործանի ձեր կյանքը»,-մեկնաբանել է 38-ամյա աստղը:

«Poosh»-ին տված հարցազրույցում Քարդաշյանն ասել է, որ առաջին անգամ հիվանդության մասին իմացել է 13 տարի առաջ՝ սովորական հարբուխից առաջացած բարդությունների պատճառով: Այդ ժամանակվանից նրան հաջողվել է ժամանակավորապես ազատվել հիվանդությունից, բայց հետո այն նորից գլուխ է բարձրացրել:

Առաջին անգամ Քարդաշյանը խոսել է իր հիվանդության մասին 2018 թվականի դեկտեմբերին․ «Կարծում եմ, պետք է սկսել բուժումը փսորիազի դեմ, քանի որ նախկինում իմ մաշկը չի եղել այսպիսի վիճակում: Այլևս չի ստացվում թաքցնել հիվանդությունը»,-ասել է նա։

Նույն շարքից