Հասարակություն 

Շարունակում ենք Սևանա լճի առողջացմանն ուղղված աշխատանքը. Վարազդատ Կարապետյան

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր էջում գրում է.

«Շարունակում ենք Սևանա լճի առողջացմանն ուղղված աշխատանքը։

Հատկապես կարևոր է ձկնորսության կարոնակարգումն այնպես, որ մի կողմից չվնասենք բնությանը, մյուս կողմից՝ հարգենք մարդկանց, ովքեր զբաղված են ձկնորսությամբ։ Առաջիկայում առանձին կքննարկենք ձկնորսության խնդիրը։

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սեւանի էկոհամակարգի խնդիրներին:

Պետական կառավարման մարմիններն ու հանրային հատվածը դեռ 3 ամիս առաջ էին համատեղ հանդիպմանը մատնանշել Սեւանա լճի հիմնախնդիրները: Այսօր ներկայացվածը արդեն քննարկվել է խորհրդարանում` հանձնաժողովականների, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ու այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խնդիրների շարքում էին ջրի մակարդակի բարձրացման տեմպերը, ձկնարդյունաբերության, ձկնորսության, ափամերձ տարածքների ու անտառների մաքրմանն ուղղված քայլերը: Ինչպես փաստել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` ներկայացված ուղղությունները կլինեն խորհրդարանական վերահսկողության առանցքում: Ըստ նրա` աշխատանքային հանդիպումը հնարավորություն կտա 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացնելու Սեւանի հիմնախնդիրների վերաբերյալ ֆինանսավորման հստակ հայտեր:

Քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման գործընթացը մեկնարկել է: Աշխատանքներն սկսվել են ափամերձ անտառաշերտի մաքրմամբ: Փոխնանախարն ընդգծել է, որ ծրագիրը կտեւի շուրջ 3 տարի` հավելելով, որ ընթացքում կընդլայնվեն նաեւ անտառածածկ տարածքները»:

Նույն շարքից