Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն չի թաքցնում Ռուաստանի և Չինաստանի միջև կոնֆլիկտ ստեղծելու ցանկությունը․ Լավրով

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է կոնֆլիկտ ստեղծել Ռուսաստանին և Չինաստանի միջև։ Այս մասին վերջինս գրել է «Ռուաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի հոդվածներից մեկում, փոխանցում է Լենտան։

Լավրովը նշել է, որ ամերիկացի գործընկերները ձգտում են մոբիլիզացնել իրենց բոլոր արտաքին դաշնակիցներին՝ Ռուսաստանին և Չինաստանի զսպման համար․ «Միևնույն ժամանակ չթաքցնելով Մոսկվայի և Պեկինի միջև կոնֆլիկտ ստեղծելու ցանկությունը»-ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ի մյուս նպատակը Եվրասիայում միավորումը խարխլելն է, որը նրանք չեն կարողանում վերահսկել։

Նույն շարքից