Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Արդար չէ, որ Սորոսն արձան չունի Հայաստանում. Մալյանն ասաց, թե ինչու են բացում միլիարդատիրոջ արձանը /Տեսանյութ/

analitik.am

«ՎԵՏՕ» շարժումն այսօր Երևանում «Սորոսի» գրասենյակի մոտ կազմակերպել է Ջորջ Սորոսի արձանի բացման արարողությունը:

Լրագրողների հետ զրույցում շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնեց, որ արձանը գիպսից է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են որոշել նման բան անել, Մալյանը նշեց, որ «Սորոս պապին» շատ ակտիվ պետականաքանդ գործունեություն է ծավալում Հայաստանում. «Նա մեր երկրում բավականին մեծ ու բազմավեկտոր գործակալական ցանց է ձևավորել, հավաքագրել են ամենաստոր ու վատ մարդկանց, ովքեր հանուն փողի ամեն ինչի պատրաստ են: Սորոսի գործակալական ցանցն այսօր ունի իր ուժային բլոկը՝ Սորոսի ծռեր: Ինչպես գիտեք նրանց ղեկավար կազմից Գարեգին Չուգասզյանը «Սորոսի» գրասենյակի հիմնադիրներից է եղել և առաջին գործադիր տնօրենը: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ այս հիմնադրամից ստացված գումարներով էլ հավաքագրվել են այն մարդիկ, ովքեր 2016 թվականին մտան ՊՊԾ գունդ, սպանեցին ոստիկաններին, թալանեցին բանկոմատ»:

Մալյանն ասաց, որ գրասենյակը լուջր ներկայացուցիչներ ունի նաև ԱԺ-ում ու գործադիրում, ովքեր գումար ու հրահանգներ են ստանում. «.Նրանք ունեն նաև բնապահպանական բլոկ»:

«Այս գրասենյակից շրջանառության մեջ է դրվել «պետության զավթման» թեզը: Դրա նպատակն է զրոյացնել նորանկախ Հայաստանի վերջին 30 տարվա պատմությունը: Եռաբլուրում պառկած մարդիկ ըստ այդ պատմության, սեպ են խրել հայ-ադրբեջանական եղբայրության մեջ: Այս գրասենյակի պատվերով բանակի ու պետության պաշտպանները վատ մարդիկ են, իսկ լավերը տրանսվիստիտներն են, Վարդգես Գասպարին, այն մարդիկ, ովքեր չեն սիրում բանակը, իրավապահ մարմիններին: Տարիներ շարունակ այս գրասենյակից վարձատրվել են մարդիկ, ովքեր փորձել են ստորացնել ոստիկաններին: Հիմա Հայաստանում պետք է պարտադիր լինի Սորոսի արձանը, քանի որ նա Հայաստանում իշխանության կարևոր մաս է կազմում: Անարդար է, որ նրա արձանը չլինի: Այն լինելու է շարժական արձան: Այստեղ բացումն անելուց հետո, այն տարբեր վայրերում կտեղադրվի: Մենք նպատակ ունենք հանրայնացնել այն մարդկանց դեմքերը, ովքեր գալիս են փող վերցնում ու օրինակ բանակի մասին տարբեր հեքիաթներ պատմում»,-ասաց Մալյանը։

Նույն շարքից