Հասարակություն 

Այսօր ՀՀ ԶՈւ կարիքների համար ձեռք է բերվում լավագույն զինամթերքը. Դավիթ Տոնոյան

analitik.am

Այսօր ՀՀ ԶՈւ կարիքների համար ձեռք է բերվում լավագույն զինամթերքը, մեզ համար մատչելի գներով և կապ չունի, թե որ երկրից է այն ձեռք բերվում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Պետք է սակայն հաշվի առնել, որ Հայաստանին մատակարարումներում տարբեր երկրներն ունեն իրենց ներքին սահմանափակումները»:

Նախարար Տոնոյանը խոսել է նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունների մասին` նշելով, որ երկու օր առաջ արդեն այդ մասին խոսել է (նախարարն ասել էր, որ երազելը վատ բան չէ). «Չեմ գտնում, թե դա ռազմատենչ հայտարարություն է պաշտպանության նախարարի մակարդակի»:

 

Նույն շարքից