Հասարակություն 

Մարդիկ կան, ովքեր Վանեցյանին տեսնելիս պատերի տակով են անցել, իսկ հիմա քարկոծում են նրան. Պետրոսյան

analitik.am

Ամուլսարի հարցի լուծման համար պետք է հիմք ընդունել բացառապես ժողովրդի կարծիքը, և ես չեմ կարծում, որ ժողովրդի կարծիքը զուրկ է նաև մասնագիտական հիմնավորումից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանը խոսել է նաև Վանեցյան-Օսիպյան զույգի պաշտոնանկության մասին: Նա մասնավորապես ասել է, որ նրանցից որևէ մեկի հետ մտերմություն չի ունեցել, իր կարծիքը բացառապես անձնական հարթությունից դուրս է. «Ես չեմ կարող ինձ թույլ տալ բացասական կարծիք հայտնել Վանեցյանի գործունեության մասին: Բայց ավելի շատ իրենք գիտեն իրենց հրաժարականների շարժառիթները: Իմ կարծիքով, Վանեցյանը վատ չի կատարել իր աշխատանքը: Ես ափսոսանք ունեմ Վանեցյանի հրաժարականի համար: Նա սրտացավ մարդու տպավորություն է թողել»:

Պետրոսյանի խոսքերով, հիմա մարդիկ կան, ովքեր քարկոծում են Վանեցյանին, սակայն այն ժամանակ նրան տեսնելիս պատերի տակով են ման գալիս. «Մենք մարդկանց գնահատում ենք օբյեկտիվ` անկախ պաշտոն ունենալ-չունենալուց: Ես անձամբ կցանկանայի, որ նա շարունակեր լինել այդ կարգավիճակում»:

Նույն շարքից