Հայաստան Քաղաքականություն 

Մեր կուսակցությունը կարագի հերթի մարդկանց չի միավորում. Պետրոսյանը տեղյակ չէ ԲՀԿ-ին Վանեցյանի անդամակցության մասին

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում, խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի մասին, հայտարարեց` եթե ասի, որ ենթատեքստ չի տեսել հայտարարության վերջաբանում, կնշանակի չի հարգում լրագրողներին. «Եթե մարդն անցյալ, ներդրում ունի, հրաժարականը նրա նման մարդու համար չի կարող լինել այսրոպեական որոշած ու արած: Իհարկե եղել են պատճառներ: Բայց ես իրավունք չունեմ գուշակությամբ զբաղվել: Միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ նա հրաժարական տվեց»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Վանեցյանը միանալու է ԲՀԿ-ին և հարին, թե ցանկալի է արդյո՞ք ԲՀԿ-ում դա, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ խոսակցություններ շատ կարող են լինել. «Մեր կուսակցությունը կարագի հերթի մարդկանց չի միավորում, որ ով ուզենա կարագ գնել, գա շարվի այնտեղ: Ցանկացած քաղաքացի, ով ուզում է մտնել մեր կուսակցություն, նա պետք է ընդունի մեր կուսակցության գաղափարախոսությունը, մեր կանոնադրությունը պետք է ընդունելի լինի նրա համար: Ես որևէ բանով չեմ կարող ասել` ցանկալի է, թե չէ: Իհարկե հայրենանվեր մարդու գալը ցանկալի է, սակայն կանգնել ու ասել «այո, ցանկանում ենք, որ Վանեցյանը գա», դա իմ ասելիքը չէ: Եթե այդպիսի զարգացումեր լինեն, մենք ունենք կուսակցության ղեկավար, ումից առաջ եսչեմ խոսի»:

Պետրոսյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ նման քննարկումներից. «Մենք երկու օր առաջ ենք Ծառուկյանի հետ հանդիպել, նման քննարկում չի եղել: Ով ինչ է ուզում խաղարկել, չեմ կարող ասել, բայց այս պահին ես կարող եմ միայն ասել, որ ինձ նման քննարկում հայտնի չէ»:

Նույն շարքից