Հասարակություն 

Քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից /խմբագրված/

analitik.am

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի տներից մեկի 2-րդ հարկից (գտնվում է գիտակից վիճակում):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Նույն շարքից