Հասարակություն 

Գլխավոր դատախազի տեղակալին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան /կենսագրություն/

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Կենսագրությունը՝

Ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևանում:

Մասնագիտական Գործունեություն

2016թ. հունիսի 8-ի ՀՀ Նախագահի հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

2016 թվականի մարտի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

2014թ-ից մինչ 2016 թվականի մարտի 9՝ ՀՀ Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ

2011-2014թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ազգային իրավաբան

2006-2014թթ. – ՀՀ ԱԺ՝ նախագահի խորհրդական, ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ

2010թ–ից մինչ այժմ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ

2006թ.-ից – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ

2004-2006թթ. ՀՀ ԱԺ Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողով՝ փորձագետ

Կրթություն

2009թ. Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր

2006թ. իրավաբանական գիտությունների թեկնածու

2003-2006թթ. ԵՊՀ ասպիրանտուրա

2001-2003թթ. ԵՊՀ մագիստրատուրա

1997-2001թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ

2015թ-ի հուլիսի 1-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նույն շարքից