Հասարակություն 

Անհայտ տղամարդն աղյուսով հարվածել է պատգամավորի գլխին

analitik.am

Կիևում տղամարդն աղյուսով հարվածել է քաղաքային խորհրդի պատգամավոր Վլադիմիր Նազարենկոյի գլխին։ Այս մասին հայտնում է Լենտան։

«Ոստիկանական վարչությունը քաղաքային խորհրդի պատգամավորի կողմից հաղորդում է ստացել ապօրինի շինարարության մասին: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Իրավապահների հետ շփման ընթացքում անհայտ անձը մոտեցել է պատգամավորին և աղյուսով հարվածել վերջինիս գլխին»,-հայտնել են ոստիկանությունից։

Հանցագործին բերման են ենթարկել՝ բոլոր հանգամանքները պարզելու և բացատրություն ստանալու համար:

Նույն շարքից