Հասարակություն 

Այսօր իմ վերջին թողարկումն է. Դավիթ Սարգսյանը հեռանում է

analitik.am

Գործընկերնե՛ր, բարեկամնե՛ր,

ավարտում եմ եռամյա աշխատանքս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ իբրև «Երկրի հարցը» հաղորդման հեղինակ-վարող: Այսօր իմ վերջին թողարկումն է:

2016-19 թթ.-ն ինձ համար մասնագիտական վերելքի, ստեղծագործական ազատության և եթերային կոփման տարիներ էին: Մոտ 700 հեռուստահարցազրույց եմ վարել հայաստանյան հասարակական-քաղաքական, սոցիալ-մշակութային ոլորտների գրեթե բոլոր ծանրակշիռ գործիչների հետ:

Շնորհակալ եմ «Երկիր Մեդիայի» տնօրինությանը՝ ինձ վստահված բարդ ու պատասխանատու թողարկումների և լիակատար ու անկաշկանդ եթերային ազատության հնարավորության համար:

Հաջողություն ու անխափան եթեր եմ մաղթում ինձ հարազատ դարձած ստեղծագործական թիմին բոլոր հետագա ձեռնարկումներում:

Հ.Գ. Առաջիկա աշխատավայրիս մասին կհայտնեմ շատ շուտով: Միայն կասեմ, որ եթերից չեմ հեռանում...

Դավիթ Սարգսյան

Նույն շարքից