Հասարակություն Ռազմական Տեսանյութեր 

«Իսկանդերներ» և «Դուետներ»․ ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում «Կենտրոն-2019» զորավարժությունները /Տեսանյութ/

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստել է տեսանյութ-զեկույց՝ «Կենտրոն-2019» ռուսական բանակի լայնածավալ ռազմավարական զորավարժությունների որոշ փուլերի վերաբերյալ:  Մասնավորապես, ցուցադրվել է Կասպյան նավատորմի հրթիռային նավերի անձնակազմի աշխատանքը Հարավային ռազմական շրջանի ինքնաթիռների հետ:

Զորավարժությունների սցենարի համաձայն, նավատորմը և օդաչուները հետ են մղել պայմանական թշնամու օդային հարվածները, որոնց դերը կատարել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռները:

Ընդհանուր առմամբ, Կասպից ծովում անցկացվող զորավարժություններում ներգրավվել է մինչև 15 ռազմանավ, ավելի քան 150 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 20 ռազմական ինքնաթիռ և այլ սարքավորումներ:

Նույն շարքից