Հասարակություն Տեսանյութեր 

Թեյ, կարկանդակ, անեկդոտներ. Վլադիմիր Պուտինը միացել է զինվորականներին /տեսանյութ/

analitik.am

Օրենբուրգում անցկացվող «Կենտրոն 2019» զորավարժությունների հետևող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թեյ և կարկանդակներ են հյուրասիրել։ Թեյախմությանը միացել է Ղրղզստանի առաջնորդ Սորոնբայ Ժենբեկովը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին հայտնում է Լայֆը։

Թեյի սեղանին եղել են կարկանդակներ, բլիթներ և մուրաբաներ, որոնք հաճույքով համտեսել է Ռուսաստանի առաջնորդը։

Իսկ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը պատմել է բանակային անեկդոտ խոհանոցի մասին:

Անեկդոտը հրամանատարի մասին է, ով դժգոհել է ճաշարանում զինվորների սննդից և զանգահարել խոհարարին: Պարզվել է, որ վերջինս շատ նիհար է: Հրամանատարն ասել է՝ նա չի ուտում, ուրիշներին էլ չի կերակրում:

Նույն շարքից