Գլխավոր Իրավական 

Դատարանն ազատ չարձակեց Ռոբերտ Քոչարյանին

analitik.am

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց չբավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և ազատ չարձակել Քոչարյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու համար` հիմք ընդունելով ՍԴ որոշումը, սակայն դատարանը մերժել էր այն:

 

Նույն շարքից