Հասարակություն 

Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն. Դավիթ Բաբայան. «Փաստինֆո»

analitik.am

«Փաստինֆո»-ն գրում է.

««Պաշտպանության նախարարի մեկնաբանության մեջ շատ կարեւոր մի կետ կա։ Դավիթ Տոնոյանը բացեիբաց հայտարարել է, որ այդ դիվերսանտների հետ կապված հարցը պաշտոնական Ստեփանակերտի սուվերեն իշխանության ներքո է գտնվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու Բաքվի առաջարկության վերաբերյալ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մեկնաբանությանը։

Արցախի նախագահի խոսնակը շեշտեց՝ Բաքուն դիմել է ոչ թե պաշտոնական Ստեփանակերտին, այլ՝ Երեւանին. «Սրանով Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը՝ ցանկանալով ցույց տալ, որ չկա Արցախ, որ արցախյան պետականություն գոյություն չունի, որ Հայաստանը ագրեսոր է։ Ինչո՞ւ պետք է Երեւանում որոշեն Արցախի Հանրապետության դատարանի կողմից դատապարտված մարդկանց ճակատագիրը։ Իրենք հատուկ այնպես են անում, որ Մայր Հայաստանին ներքաշեն այդ գործերի մեջ՝ դրանով հարված հասցնելով մեր պետականությանը, թե արցախյան, թե հայաստանյան հատվածին»»։

Նույն շարքից