Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ Դե Բլազիոն հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահ դառնալու համար պայքարից: Վերջինս ներկայացնում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը:
«Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի: Հիմա իմ ժամանակը չէ, դրա համար ես ավարտում եմ իմ պայքարը»,-ասել է Դե Բլազիոն MSNBC-ի եթերում:
Նա հայտարարել է, որ կշարունակի աշխատանքը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում: