Հասարակություն 

Օրվա կադր. Քոչարյանի փաստաբանն օգնում է հակառակ կողմի փաստաբանին. Ծափեր հնչեցին

analitik.am

Քիչ անց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը:

Այս պահին նիստերի դահլիճում չէ միայն Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև դատավորը:

Քիչ առաջ եկավ նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան Սեդա Սաֆարյանը, ում աստիճաններից իջնել օգնեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը: Նիստերի դահլիճում ծափեր հնչեցին:

Նույն շարքից