Հասարակություն 

Ռուսաստանցի գործարարի կինը պատվիրել է ամուսնու սպանությունը

analitik.am

Մոսկվայում կուբացի 33-ամյա բնակիչը դանակահարել է ռուսաստանցի գործարարին՝ նրա կնոջ պատվերով: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին, Օբրուչևա փողոցում: Արդյունքում, 49-ամյա գործարարը ստացել է բազմաթիվ վնասվածքներ և մահացել: Օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ գործարարի կինը հանդիսանում է վերջինիս հիմնադրած ընկերության փոխտնօրենը:

Հանցագործություն իրականացնողն ու կազմակերպողն այժմ գտնվում են անազատության մեջ:

Դեպքի բոլոր հանգամանքները հաստատված են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի հատկանիշներով («դիտավորությամբ մարմնական ծանր վնաս պատճառելը»):

Նույն շարքից