Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը` Արարատ Միրզոյանի և Արարատ Միրզոյանի հայտարարությունների մասին

analitik.am

Մեկ տարի առաջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չէր տեսել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության անհրաժեշտությունը, դրա համար այդպես է արտահայտվել, իսկ այժմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսնում է հիմքերը և ըստ այդմ խոսում է այդ մասին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց ինքը` Արարատ Միրզոյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ինքը մեկ տարի առաջ հիմքեր չէր տեսնում ՍԴ նախագահ Թովմասյանի հեռանալու համար, իսկ հիմա տեսնում է:

Հարցին` արդյո՞ք հիմքերից մեկը Քոչարյանի գործն է, Միրզոյանը նշել է, որ իր ելույթում մանրամասն խոսել է հարցի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է հարցին, ակնկալում է արդյո՞ք ինքը, որ ՍԴ դատավորների մեծ մասը կաջակցեն «Իմ քայլի» նախաձեռնությանը և որոշում կկայացնեն Թովմասյանի հեռանալու օգտին, Միրզոյանը պատասխանել է, որ դժվարանում է կանխատեսումներ անել. «Ես կարող եմ ասել, որ որպես ԱԺ նախագահ անհրաժեշտ եմ համարել խոսել այդ մասին, իսկ «Իմ քայլն» անհրաժեշտ է համարել ներկայացնել համապատասխան նախագիծը: Թե ինչպիսին կլինի ՍԴ որոշումը, կտեսնենք»:

Եթե ՍԴ-ում չբավարարեն դիմումը և Հրայր Թովմասյանը շարունակի պաշտոնավարել, ի՞նչ են անելու «Իմ քայլում»: ԱԺ նախագահը նշել է, որ նախ պետք է սպասել ԱԺ-ի ընդունելուն հետո ՍԴ-ի որոշմանը. «Դրանից  հետո կխոսենք այդ մասին»:

Նույն շարքից