Հասարակություն 

Օրենքով գողերը բունտ են կազմակերպել բանտում

analitik.am

Ռուսաստանի №7 ուղղիչ գաղութում, որը գտնվում է Դաղստանում, մի քանի դատապարտյալներ փորձել են բունտ կազմակեպել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հանրապետությունում Դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությանը:

Հրապարակման համաձայն, իրավիճակը կարգավորվել է առանց ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների օգտագործման:

Ըստ Baza-ի, պատճառը եղել է կալանավայրի աշխատակիցների կողմից բանտարկյալների իրավունքների ոտնահարումը:

Հայտնի է նաև, որ կալանավայրից բունտը ղեկավարվել է երկու օրենքով գող՝ Զիավուդին Աբդուլխալիկովի (Զյավա) և Շամիլ Մագոմեդովի (Սմոլյանսկի) կողմից:

Նույն շարքից