Հասարակություն 

Հայտնի է, թե ինչով է զբաղվում Պուտինը հանգստյան օրերին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սովորաբար չունի լիարժեք ազատ հանգստյան օրեր, հայտարարել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Լենտան։

«Նախագահը չունի ամբողջական հանգստյան օրեր, քանի որ կան գերատեսչություններ, կան հարցեր, որոնք պահանջում են նախագահի որոշումները»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հնարավորության դեպքում Ռուսաստանի ղեկավարը զբաղվում է սպորտով և իր ժամանակն անցկացնում է հարազատ մարդկանց շրջապատում։

Անցյալ տարվա հոկտեմբերին Պուտինը, պատասխանելով հարցին, թե ինչպես է կարողանում այդ գրաֆիկով աշխատելու ուժ գտնել, խոստովանել էր, որ նրան լրացուցիչ ուժ է տալիս հաջողակ մարդկանց հետ շփումը։

Նույն շարքից