Հասարակություն 

Հայտնի աստղը բացատրել է, թե ինչու է որդին շրջազգեստներ կրում

analitik.am

Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Մեգան Ֆոքսը պատմել է, թե ինչու է իր 6-ամյա որդին՝ Նոան, երբեմն կրում շրջազգեստներ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով People-ին։

Հայտնի աստղը նշել է, որ երեխան հետաքրքրվում է նորաձևությամբ և կրում է այն, ինչ ցանկանում է՝ չնայած այն բանի, որ դպրոցում աշակերտները բացասական են վերաբերվում դրան․ «Նրան դուր է գալիս կրել շրջազգեստներ։ Ես նրան տեղափոխել եմ ուրիշ դպրոց, բայց նույնիսկ այստեղ Կալիֆոռնիայում կան փոքրիկ տղաներ, ովքեր ասում են, որ տղաները շրջազգեստներ չեն հագնում կամ վարդագույն չեն հագնում»,-ասել է 33-ամյա աստղը:

Նա նշել է նաև, որ փորձում է Նոային սովորեցնել ինքնավստահ լինել և ուշադրություն չդարձնել այն բանի վրա, թե ինչ են ասում ուրիշները:

Դերասանուհին հավելել է, որ երեխան դիզայներական տաղանդ ունի, և երբեմն դա նրան օգնում է հանդերձանքների ընտրության հարցում:

Նույն շարքից