Հասարակություն 

Եթե էտ աղջիկն այսպիսի որոշումներ է կայացնում, ենթադրաբար ճնշում կա իր վրա. Լևոն Քոչարյան

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշում կայացվեց մերժել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաների միջնորդությունը և կալանքի տակ թողնել Քոչարյանին:

Լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանն ասաց, որ դատարանի որոշումն իր համար սպասելի է եղել. «Հաշվի առնելով դատարանի նախորդ որոշումները` այս որոշումը սպասելի էր: Ես անակնկալի չեկա: Վերջնական համոզվեցինք, որ այստեղ իրավական գործընթաց չկա, զուտ քաղաքական գործընթացը է, քաղաքական լուծումներ պետք է տրվեն քաղաքական հարթակում: Հնարավոր է, որ այս ամեն ինչը մտնում է նաև արտաքին քաղաքական պրոցեսների մեջ»:

«Եթե էտ աղջիկն այսպիսի որոշումներ է կայացնում, ենթադրաբար ճնշում կա իր վրա: Երևի թե նա չի ընդունի ինքնաբացարկը: Եթե այս ամեն ինչն արվում է, մինչև վերջ երևի պետք է տանի այս ֆարսը»,-ասաց Քոչարյանը` խոսելով դատավոր Աննա Դանիբեկյանի մասին:

Նույն շարքից