Իրավական Հասարակություն Պատահարներ 

Տեսախցիկը արձանագրել է Աշտարակի «գաի պոստի» մոտ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը. կա զոհ և վիրավորներ

analitik.am

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որով արձանագրվել է, թե ինչպես է սեպտեմբերի 17–ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ տեղի ունեցել Mercedes-ի և Волга մակնիշի ավտոմեքենաների բախման պահը, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի տեղափոխվել հիվանդանոցներ: Տեսախցիկի արձանագրածով ակնհայտ երևում է, որ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է եղել:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել էին Волга մակնիշի 35 FC 760 համարանիշի և Mercedes C 280 մակնիշի 77 MG 775 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակ բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ ճանապարհին մահացել էր: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաների հետ դուրս էին բերել վիրավորներին և մինչ բժիշկների ժամանումը, տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերել նրանց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից