Հասարակություն Պատահարներ 

Երևան-Գյումրի ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Nissan-ը և Opel-ը․կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49.5-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan և Opel մակնիշների ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից