Հասարակություն 

Ռուսական բուհերից մեկում միասեռականներին պատերազմ հայտարարած ուսանողներին աղավնիներով կրծքանշաններ են բաժանել

analitik.am

Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ ուսանողին հալածելու դեպքից հետո «խաղաղության ակցիա» են իրականացրել։ Բաժանված աղավնիներով կրծքանշանները ուսանողների մոտ հակասական զգացողություններ են առաջացրել։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

Բանն այն է, որ այդ կրծքանշանը կրող ուսանողներին մյուս ուսանողները «աղավնյակներ» են անվանում։

Ավելի վաղ բուհի պրոռեկտորը հայտնել էր, որ չեն պատրաստվում ոչ ավանդական կողմնորոշում ունեցող երիտասարդին հեռացնել համալսարանից։ Այնինչ ռեկտոր Յակով Սիլինը դատապարտել էր ուսանողի ՝ ԼԳԲՏ համայնքին անդամակցելը, համարելով, որ դա նպաստում է «այդ երևույթի մասսայականացմանը»։ Մինչդեռ ռեկտորի կարծիքով դա դատապարտելի է և այդ գործը չպետք է կապվի համալսարանի անվան հետ և օրինակ չպետք է հանդիսանա։

 

Նույն շարքից