Քաղաքականություն Միջազգային 

Վրաստանի խորհրդարանի և նախագահի նստավայրի մոտ անցկացվում են բողոքի ցույցեր

Խորհրդարանի մոտ ընթանում է բողոքի ցույց, որին քաղաքացիական ակտիվիստների հետ միացել են նաև ընդդիմության քաղաքական կուսակցությունները: Այս մասին հայտնում է 1tv.ge կայքը։

Ընդդիմախոս քաղաքական գործիչների հայտարարությամբ, նրանք բողոքում են «Գավրիլովի գիշերվանից» երեք ամիս անցնելու և Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելու դեմ:

Խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքին զուգահեռ «Ազգային շարժումը» բողոքի ցույց է անցկացրել նաև նախագահի նստավայրի մոտ, որից հետո նրանք միացել են խորհրդարանի դիմաց ընթացող ցույցին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից