Հասարակություն 

Mercedes-Benz-ը դադարեցնում է ներքին այրման շարժիչների արտադրությունը

Այսուհետ Mercedes-Benz-ն այլևս չի իրականացնի ներքին այրման շարժիչների արտադրություն։ Այս մասին  enovosty.com/news-ի  փոխանցմամբ հայտնել է Daimler-ի զարգացման գծով մենեջեր Մարկուս Շեֆերը։ Նա հայտարարել է, որ գերմանական հեղինակավոր ընկերությունն արդեն ստեղծել է այդ տիպի իր վերջին շարժիչները․ դրանք կլինեն «E» եւ «S» դասի մեքենաների վրա։ Այսուհետ արդեն Mercedes-Benz-ը բացառապես կկենտրոնանա էլեկտրամեքենաների վրա։

Շեֆերը լրագրողներին խոստովանել է , որ ընկերությունն արդեն աշխատում է սեփական մարտկոցների և տրանսմիսիոն համակարգերի ստեղծման ուղղությամբ, ինչի համար արդեն իսկ բյուջետոյին գումար է հատկացված։

Այժմ իրականացվում են «A» դասի հիման վրա EQA-ի և Vision EQS-ի նախապատրաստական աշխատանքները։

Ըստ՝ expert.in.ua կայքի։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից