Հասարակություն 

Ոստիկանապետի պաշտոնակատարը Հայկ Մարությանի ընկերն է, իսկ ում ընկերն է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:

Երկու նշանակումներն էլ կարծես թե պատահական չեն, եթե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, և կան տեղեկություններ, որ հենց Մարությանն է միջնորդել, ապա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնաթող Արթուր Վանեցյանի ընկերն է, նրան ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակել հենց Վանեցյանը՝ անցած տարվա հոկտեմբերին:

Սակայն Արման Սարգսյանի դեպքում հավանական է, որ նա հրամանագրվի, իսկ Մարտիրոսյանի դեպքում ավելի փոքր է հավանականությունը»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից