Հայաստան Քաղաքականություն 

Պահանջել են մանդատը վայր դնել. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորին ասել է, որ պետք է որոշում կայացնի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ ունեն ոչ միայն կառավարության անդամները, այլև պատգամավորները։ Մեր տեղեկություններով՝ սև ցուցակում է հայտնվել հատկապես Թագուհի Թովմասյանը, որը ոչ միայն Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված է իշխանական կարծիքից տարբերվող կարծիք հայտնել, այլև Վահե Գրիգորյանի հետ կապված վերապահումներ ունի։

Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ նրան պատկանող «Ժողովուրդ» օրաթերթն իրեն այնպես չի պահում, ինչպես պատկերացնում են թիմում։ Մեր տեղեկություններով, նախ «Իմ քայլը» խմբակցությունում են ասել, որ նա մանդատը վայր դնի, ապա իր մոտ է հրավիրել Նիկոլ Փաշինյանը և ասել, որ նա պետք է «որոշում կայացնի»։

Բնականաբար, խոսքը մանդատը վայր դնելու մասին է։ Բայց Թովմասյանը, մեր տեղեկություններով, չի պատրաստվում դա անել»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից