Սա ճնշում չէ Սահմանադրական դատարանի վրա: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսած գործողությունների մասին:
Միրզոյանի խոսքերով, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանը չունի հանրային վստահություն. «Եթե նույնիսկ այս անվստահության հիմքում ընկած փաստարկներն իրավացի ու արդարացի չեն, այն, որ հանրությունն իր ՍԴ-ին չի վստահում, դա արդեն մեծ խնդիր է, այն իրավական անվտանգության հարց է: Այս իրավիճակն ինչ-որ կերպ պետք է լուծվի»:
Միրզոյանը նշեց, որ հարցը պետք է լուծվի իրավական ճանապարհով, իրավունքի գերակայությունը հիմնարար սկզբունք է: