Քաղաքականություն 

Այն ամենը, ինչ գրում են մամուլում, ոչ միշտ է սուտ. Արարատ Միրզոյանը` սպասվող հրաժարականների և պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խոսելով այն կարծիքների մասին, որ ԱԺ-ում ՍԴ-ի մասին իր ելույթը ճնշում էր ՍԴ-ի վրա՝ հաշվի առնելով այն, որ հայտարարությունը եղավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումից մի քանի օր առաջ, ասաց, որ ինքն առաջին ատյանի դատարանի մասին որևէ բառ չի ասել. «Լավ էր, որ ես այդ մասին խոսեցի ՍԴ-ի որոշումից հետո, քանի որ հակառակ դեպքում դա մեկնաբանվելու էր որպես ճնշում»:

Միրզոյանը նշեց, որ վերջին 1,5 տարվա ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ու առիթներ ունեցել են ոչ օրինական ճնշում գործադրելու համար, սակայն նման ցանկություն չեն ունեցել․ «Մենք չենք էլ պատրաստվում նման բան անել»:

Միրզոյանը խոսեց նաև «Իմ քայլում» և «ՔՊ»-ում տիրող իրավիճակի և այն մասին, որ հրաժարականներ են լինելու, պատգամավորներ են դուրս գալու ու նույնիսկ Լենա Նազարյանի հրաժարականի մասին են խոսում: Միրզոյանն ասաց, որ երբեմն լրագրողի մոտ ինչ-որ միտք է երևակայում, դա հանձնում է հանրությանը, հետո մյուսը հղում է անում այդ մեկին ու այդպես շարունակ. «Արդյունքում մի պատկեր ենք տեսնում, որն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:

Դիտարկմանը, որ Օսիպյանի դեպքում խոսակցություններն իրականություն դարձան, Միրզոյանը նշեց, թե չի ասում, որ մամուլում ամեն գրվող բան սուտ է. «Ես ասում եմ, որ կոնկրետ այս դեպքում ու այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից