Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը չասաց, թե ինքն ինչ է մտածում ադրբեջանցի ահաբեկիչներին ՀՀ քաղաքացիների հետ փոխանակելու մասին

Ադրբեջանը պատրաստ է Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել Արցախում դատապարտված ահաբեկիչներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ստեփանակերտից դա արդեն անհեթեթություն են համարել: Վարչապետի մամուլի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունում գիտեն առաջարկի մասին ու հարցը քննարկվում է:

Այսօր` սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չհամաձայնվեց պնդմանը, որ Երևանում ու Ստեփանակերտում տարբեր կարծիքներ են հնչում. «Եվ Արցախում, և Հայաստանի Անվտանգության խորհուրդների անդամներն այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել: Այնպես չէ, որ Արցախի գործընկերները մի բան են ասել, Հայաստանի գործընկերները` մեկ այլ բան: Իհարկե ես հիմա չեմ բացահայտելու իմ դիրքորոշումը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից