ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
«Ու՞ր է մեր նախագահը...
Ինչու՞ է անհետացել Սահմանադրության պահպանմանը հետևող նախագահը...
Ինչու՞ չի արձագանքում երկրի ներքին անցուդարձին...
Այլևս ե՞րբ և ի՞նչ առիթով ենք լսելու նրա՝ իբրև պետության գլխի խոսքը...
Թե՞ արդեն հասանք նրան, որ Նախագահը պետք է խոսի միայն պաշտոնն ստանձնելիս և հրաժարական տալիս...
Կներեք, խնդրում եմ հեգնանք կամ վիրավորանք չփնտրել, բայց մենք Նախագահ ե՞նք ընտրել, թե՞ երդվյալ չխոսկան...»: