Հասարակություն 

Ների՛ր մեզ և բոլորիս մեր թերացումներն ու սխալները. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 28 տարեկան է։

Հաղթանակների ու պարտությունների,ձեռքբերումների և ձախողումների,միասնության ու բաժանարար գծերի քաշման 28 տարիներ։

Այսօր,առավել քան երբևե,անհրաժեշտ է գիտակցումն,որ անկախությունը նվաճվել է պայքարի ու պատերազմի գնով։

Հետևաբար պետք է փայփայել անկախությունը,որպեսզի որևէ մեկը չհամարձակվի մեզ հորդորել հրաժարվելու ազգային ու պատմական կարծրատիպերից։

Խոնարհումս բոլոր կենդանի և անմահ հերոսներին։

Բայց հպարտության ու վեհության զգացումի հետ մեկտեղ՝ ինձ պատել է նաև ամոթի զգացումը։

Այո', ամոթի, քանի որ անկախության ու հայրենիքի համար մարտնչած և հերոսացած զավակներդ այս տոնը նշելու են անազատության մեջ։

Բաժակաճառերի պակաս այսօր վստահ եմ չի լինելու, ի'մ Հայաստան։

Բայց բաժակներ բարձրացնելը դեռ հայրենասիրություն չէ։

Այսօր մեր անկախությունը վտանգված է...

Վտանգված է, քանի որ ինչպես կասեր մեծն Նժդեհը,կառավարիչներդ ավելի փառասեր են, քան ազգասեր։

Ցանկանում եմ զավակներիդ իրական միասնություն ու համերաշխություն,իսկ կառավարիչներիդ՝խոհեմություն և ազատում վրեժխնդրությունից։

Ների'ր մեզ և բոլորիս մեր թերացումներն ու սխալները։

Հայկը չի կարող պարտվել Բելին։

Էդուարդ Շարմազանով

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից