Հասարակություն 

Ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Սեպտեմբերի 21-ին, ժամը 04:44-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին ծառը կիսով չափ կախվել է ավտոճանապարհին:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառի ճյուղերը:

Նույն շարքից