Հասարակություն 

Հյուսիսային պողոտայում Mercedes-ը բախվել է Արթուր Աբրահամի BMW X6-ին. Կա վիրավոր /լուսանկարներ/

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X6 -ն էլ առաջ ընթանալով` բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault մակնիշի 130 AF 61 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի և Renault-ի գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ի վարորդը հիվանդանոցում ենթարկվելու է բժշկական փորձաքննության՝ պարզելու նրա սթափության աստիճանը, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա եղել է ոչ սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից