Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն 8 անգամ նույն հարցով դիմել է Զելենսկիին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ կոչ է արել վերջինիս համագործակցել իր փաստաբանի հետ Հինտեր Բայդենի նկատմամբ քննության շրջանակներում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Հինտեր Բայդենն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին է:

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, թե ամերիկյան հետախուզությունն ինֆորմացիա ունի Թրամփի և ինչ-որ երկրի ղեկավարի նախագահի հետ, ով ինչ-որ խոստում է տվել: Դրանից հետո հետախուզության ղեկավարությունը փորձել է քայլեր ձեռնարկել ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ հենց պաշտոնական աղբյուրներից, սակայն` ապարդյուն:

Նշվում է, որ քննարկման առարկա դարձած ժամանակահատվածում Թրամփը խոսել է 5 նախագահի, այդ թվում Պուտինի և Զելենսկիիի հետ:

The New York Times-ը գրում է, որ խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է Ուկրաինայի ղեկավարին: Պարբերականը մեջբերում է ԱՄՆ նախագահի հայտարարությունը Զելենսկիի հետ զրույցից հետո, որ Ուկրաինան կարող է բարելավել իր հեղինակությունը կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքում:

Ավելի ուշ The New York Times-ը գրել է, որ Թրամփը երկար ժամանակ համոզել է Զելեսնկիին համագործակցել իր փաստաբանի հետ Բայդեն կրտսերի նկատմամբ կոռուպցիոն հարցերով քննության շրջանակներում: Բայդենն ավելի վաղ ուկրաինական Burisma ընկերության տնօրենների խորհրդի անդամ է եղել: Պարբերականը հիշեցնում է նաև Թրամփի որոշումը, որը վերաբերում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը հետաձգելու հետը: Ենթադրվում է, որ դա ճնշում է Կիևի վրա:

The Wall Street Journal-ը գրում է, որ միայն հուլիսին Թրամփն 8 անգամ հորդորել է Զելենսկիին համագործակցել իր փաստաբանի հետ:

Պարբերականը հիշեցնում է, որ Բայդենը Թրամփի հիմնական մրցակիցն է ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Ջո Բայդենն արդեն պահանջել է հրապարակել Թրամփի և Զելենսկիի զրույցի սղագրությունը:

Նույն շարքից