Իրանին սաուդական Saudi Aramco ընկերության գործարանների վրա հարձակման մեջ մեղադրող սաուդական իշխանություններն իրենք չեն հավատում դրան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Հիշեցնենք, որ սաուդական գործարանների վրա դրոններով հարձակումը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին: Հարձակումներից մեկի թիրախն էլ աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող գործարանն էր, որը տեղակայված է երկրի արևելքում:
Միջադեպի արդյունքում Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը երկու անգամ կրճատվեց: Հարձակման պատասխանատվությունը ստանձնեցին Եմենի հուսիթները: Սակայն սաուդական իշխանությունները, ինչպես նաև ԱՄՆ-ը, հարձակման ետևում տեսնում են Իրանին: