Հասարակություն 

Գյումրին արժանի է դառնալ մեր երկրորդ մայրաքաղաքը. Արմեն Սարգսյան

analitik.am

Այս տարի Հայաստանի Անկախության տոնի միջոցառումների հիմնական մասը տեղի է ունենում հայրաքաղաք Գյումրիում:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է իր համար անկախությունը, նշել է` ամեն ինչ. «Երկիրը, հաջողությունը, մեր ապագան, մեր երեխաների ապագան: Այն, որ մենք հասկանանք, որ հայրենիքը միայն Երևանը չէ:

Տեսաք, որ անկախության տոնը եկավ Գյումրի, ինչի համար ես շատ ուրախ եմ: Գյումրին արժանի է դառնալ մեր երկրորդ մայրաքաղաքը` արվեստների, վարպետների մայրաքաղաքը և ընդհանրապես»:

Նույն շարքից