Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը հայտնել է «Փաշինյանի գեներալներ» Վանեցյանի և Օսիպյանի պաշտոնանկության պատճառը

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համաձայն չէ խոսակցությունների հետ, թե Վանեցյան-Օսիպյան զույգի հեռանալը սասանում է իշխանությունը:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքից, նրանց ազատել է. «Միայն գործընկերային հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումները ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը նորմալ է: Այստեղ շահարկման, իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա ու չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, Միրզոյանը նշել է, որ «ազատ գեղագրության ոճի» այդպիսի հայտարարությունները, վայել չեն ԱԱԾ տնօրենին:

Նշենք` եթե Վանեցյանի դեպքում կարելի է հավատալ Միրզոյանին ու մյուսներին, ովքեր պնդում են, թե պաշտոնանկությունների պատճառը դժգոհությունն է, Օսիպյանի դեպքում մի քիչ բարդ է դրան հավատալը, քանի որ այս պաշտոնանկությունից ընդամենը 5 օր առաջ նույն վարչապետ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել նույն Օսիպյանին ԱՄՆ գործուղելու մասին:

Նույն շարքից