Քաղաքականություն 

Իսրայելը ողջունում է Թել Ավիվում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշումը

analitik.am

Հայաստանի կառավարությունը որոշել է Իսրայելում հանրապետության դեսպանատուն բացել, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է կառավարության մամուլի ծառայությունը: Նախարարի խոսքով, Իսրայելում դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը․ «Այս քայլն ուղղված է Մերձավոր Արևելքում Հայաստանի շահերի պաշտպանությանը և այնտեղ ներկայացվածության ընդլայնմանը»,-ասել է Մնացականյանը:

Իսրայելի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի կառավարության որոշումը: Այս մասին հայտնում են Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Իսրայելի Հանրապետությունը ջերմորեն ողջունում է Իսրայելում դեսպանատուն բացելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը: Այս որոշումը արտացոլում է մեր երկրների միջև նշանակալի առաջընթացը, որը տեղի է ունեցել անցած տարվա ընթացքում»,-հայտնե են Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունից:

«Մենք վստահ ենք, որ դա էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամությունը և բոլոր ոլորտներում պետությունների միջև համագործակցությունը»,-հավելել են Իսրայելի ԱԳՆ-ից։

Նույն շարքից