Հասարակություն 

Պինդ եղեք. Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը

analitik.am

Մանվել Գրիգորյանի փաստաբանը` Արսեն Մկրտչյանը, իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ պատիվ և հանձնարարություն ունեմ շնորհավորել բոլորիդ Անկախության օրվա կապակցությամբ Արցախի հերոս, Զորավար, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից՝ ցանկանում եմ քաջ առողջություն, երջանկություն, հաջողությաններ անձնական կյանքում և բեղմնավոր աշխատանք հանուն Հայրենիքի։ Պինդ եղեք ու մի վարկյան անգամ չկասկածեք՝ անկախ առողջական վիճակից, երկրում ակտիվացած խառնակչությունից՝ երբեք չենք մանրանալու անձնական հաշիվները մաքրելու գայթակղությունից, դա մերը չէ։ Հայրենիք, Պետություն, Անկախություն և սահմանների անվտանգություն՝ ահա սա է՝ մեր առաքելությունն այս աշխարհում։

Հ.գ. Անձամբ իմ կողմից՝ ամենա արդար ու վերջնական դատական ակտի եզրափակիչ մասն այս տիպի գործերով գրվելու է գալիք սերունդների պատմության գրքերում Հայ հերոսների մասին գլխում»։

 

Նույն շարքից