Հասարակություն 

Խաչիկ գյուղում այրվում է մոտ 52 հա խոտածածկույթ (թարմացված)

analitik.am

Սեպտեմբերի 20-ին, ժամը 19:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 23:50-ին մթության և ռելիեֆի բարդության պատճառով աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Սեպտեմբերի 21-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:00-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար և Խաչիկ գյուղի 3 բնակիչ: Սահմանվել է հերթապահություն:

Պարզվել է, որ այրվում է մոտ 52 հա խոտածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից