Հասարակություն 

Արայիկին ու Կարենին Արցախում գտնվող ադրբեջանցի ահաբեկիչների հետ փոխանակելու հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում է

analitik.am

Ես պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան, դա խիստ մարդասիրական է: Նրանք որևէ հանցագործություն չեն գործել, որևէ հանցանք չեն գործել, որը նրանց դուրս կհանի մարդասիրական դաշտից: Այստեղ պետք է ուղիղ մարդասիրական քայլ անել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` խոսելով Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի մասին:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին Արցախում գտնվող ադրբեջանցի ահաբեկիչների հետ փոխանակելու վերաբերյալ Բաքվի առաջարկին, նախարար Մնացականյանը նշել է, որ հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում է. «Այդ հարցով քննարկում լինելու է»:

Նույն շարքից