Քաղաքականություն 

Ես փայլուն եմ վերաբերվում Ամուլսարի հանքի շահագործմանը. Խաչատուր Սուքիասյան

analitik.am

Պետության տնտեսությունը դիվերսիֆիկացված պետք է լինի, եկամուտը տարբեր աղբյուրներից պետք է լինեն, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գործարար Խաչատուր Սուքիասյանը` խոսելով հանքարդյունաբերության մասին:

Հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում կոնկրետ Ամուլսարի հանքի շահագործմանը` գործարարն ասաց` փայլուն. «Ես շատ եմ կարդում և գիտեմ աշխարհում շատ լավ ու հզոր կազմակերպություններ, որոնք բնապահպանական բոլոր նորմերը կատարում են ու մեծ եկամուտ բերում իրենց երկրներին: Մենք հաշվի ենք առնում նաև մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ հանքի շահագործման արդյունքում ամբողջ տարածարջանն առավել եկամտաբեր կլինի»:

Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, Սուքիասյանը նշել է, որ դրանք պետք է թողնել մասնագիտական ինստիտուտներին. «Երբ ես առաջին օրը նայեցի տեսանյութը, սկսեցի վերլուծել: Զանգահարեցի իմ արտասահմանյան գործընկերներին, նրանց կարծիքն իմանալու համար: Նրանց մոտ էլ էր նույն կարծիքը: Ես որպես բիզնես հանրության մարդ, հասկացա, որ այդ կազմակերպությունը (նկատի ունի Էլարդ ընկերությանը), որը մասնավոր է, երկու ցանկություն է ունեցել` կամ այնպես անի, որ Ամուլսարը հետո իրեն ինչ-որ պատվեր տա, կամ մեր պետությանը գցի շղթայված ցանկությունների շրջանակը, որ պետությունը ստիպված լինի էլի պատվերներ տալ»:

Նույն շարքից