Քաղաքականություն 

Խաչատուր Սուքիասյանը` Մարտի 1-ի և քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում գործարար Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով հարցին` արդյո՞ք պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել, օրինակ անդամակցել ԲՀԿ-ին, եթե հաշվի առնենք վերջին իրադարձությունները (օրեր առաջ ամուսնացան Գագիկ Ծառուկյանի դուստրն ու Սուքիասյանի որդին), ասաց, որ ինքը բարեկամական հարաբերությունները բարձր է գնահատում, հարգում է իր բարեկամներին. «Բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ով լավ  գիտի, թե ինչ է նշանակում քաղաքական համակարգը, կուսակցությունը, ինչ հնարավորություններ է տալիս ՀՀ Սահմանադրությունը: Եթե ես նման մտադրություն ունենամ, կամ անդամագրվեմ ինչ-որ կուսակցության, կամ ես կստեղծեմ կուսակցությունը: Այսպիսի մտադրություններ լինում են ընտրություններից առաջ, իսկ ես չգիտեմ, թե ինչ կլինի ընտրություններից առաջ: Բայց հաշվի առնելով այն, որ նոր սերունդ է եկել ու կառավարում է Հայաստանի Հանրապետությունը, արագ զարգանում են, կրթված մարդիկ են` հնարավոր է դիտորդի կարգավիճակ ունենամ»:

Սուքիասյանը խոսեց նաև Մարտի 1-ի իրադարձությունների մասին` հիշեցնելով, որ հետախուզման մեջ է եղել, զրկանքներ է կրել. «Այս ամեն ինչը մի կողմ պետք է դնել: Մեր մտածելակերպն այնպիսին է եղել, որ ինչ-որ մի պահի այդ գիծը պետք է քաշվի, դրանից հետո պետք է լինի անպիսի երկիր, ինչպիսին բոլորս պատկերացնում ենք: Մարտի 1-ը քննություն պետք է անցնի, պետք է գործը թսղնել համապատասխան ինստիտուտներին: Եթե դրանք նորից սխալներ անեն, ուրեմն նորից անցյալի սխալներն են, որովհետև ուզում ենք, որ նոր ժամանակներում սխալներ չանեն: Եթե սխալներ անում են, դա գալիս է նախկինից, ուրեմն նախկիններն են մեղավոր»:

Սուքիասյանն ասաց, որ իրեն բավարարում է դատավարությունը. «Ուղղակի դատվող կողմից հնչում են կարծիքներ, որոնց ես ցանկացա համարժեք պատասխանել»:

Գործարարի կարծիքով գործում կա և՛ իրավական և՛ քաղաքականացված կողմ, որովհետև խոսքը վերաբերում է քաղաքական այրերի, քաղաքական ինստիտուտների մասին. «Այն չի կարող մշակութային և սպորտային լինել»:

Հարցին, թե ինքը ցուցմունք տվել է արդյո՞ք, գործարարն ասաց, որ այն ժամանակ ընդամենը մեկ բառ է ասել, իսկ հետո կարծես թե ցուցմունք չի տվել. «Դա 2009 թվականն էր: Ես 72 ժամով ձերբակալվեցի, ինձ ինչ-որ հարց տվեցին, ես ասացի, որ չեմ ուզում պատասխանել: Ես վստահություն չունեի այդ համակարգի նկատմամբ: Ես կպատասխանեի, եթե վստահություն ունենայի»:

Նույն շարքից